Քաղաքականություն
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
Լիլիթ Ստեփանյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ ԱԺ-ում իր լիազորությունները դադարել են։ «Առջևում ինձ սպասվում է բարդ ու պատասխանատու աշխատանք, որն ընդունել եմ պատվով ու սիրով, և այդպես էլ աշխատելու եմ, բայց արդեն այլ կոորդինատներով։ Սիրելի կոտայքցիներ, Կոտայքն իր դրական ցուցանիշներով ու գրանցած արդյունքներով միշտ պիտի առջևում լինի։ Ես պատրաստ եմ»,- մասնավորապես գրել է նա։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ։ Ստեփանյանը հոկտեմբերի 21֊ին մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ Նմանատիպ նյութեր «Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





