Իսպանիայի Տոլեդո նահանգում՝ Ուրդա քաղաքի մերձակայքում, հոկտեմբերի 28-ի առավոտյան բախվել են երկու արագընթաց գնացքներ։ Այս մասին հայտնել է իսպանական պետական Adif ընկերությունը, որը կառավարում է երկրի երկաթուղիները, փոխանցում է Current time-ը։ Միջադեպի մասնակից են դարձել Renfe և Iryo ընկերությունների գնացքները, որոնք երթևեկում էին Մադրիդ-Սևիլիա երթուղով։ Իսպանիայի Տրանսպորտի նախարարության նախնական տվյալներով՝ Renfe-ի գնացքը բախվել է Iryo-ի գնացքի հետևի մասին, ինչի հետևանքով վերջինի երկու վագոն դուրս է եկել ռելսերից, հայտնում է El País-ը։ Գնացքի հետևի վագոններից մեկի (չի նշվում, թե կոնկրետ որ գնացքի) ուղևորը լրագրողներին պատմել է, որ ուղևորության մեկնարկից շուրջ 40 րոպե անց ուժեղ հարված է զգացել։ Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի կառավարության մամուլի քարտուղար Էսթեր Պադիլյան հայտնել է, որ զոհվել է առնվազն 10 մարդ։ ABC-ի և El Español-ի հաղորդմամբ՝ զոհերի թիվը հասել է 46-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Մադրիդ-Անդալուսիա արագընթաց երկաթուղային գծով գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Սա Իսպանիայում արագընթաց գնացքների մասնակցությամբ առաջին վթարը չէ։ 2026 թվականի հունվարի 18-ի երեկոյան Մալագայից Մադրիդ ուղևորվող Iryo ընկերության գնացքը դուրս էր եկել ռելսերից Ադամուս քաղաքի մերձակայքում։ Դրա վերջին վագոնները՝ վեցերորդից մինչև ութերորդը, շրջվել էին հարևան երկաթուղային գծի վրա, որով ընթանում էր Մադրիդից Ուելվա ուղևորվող Renfe ընկերության գնացքը։ Վթարի հետևանքով զոհվել էր 46 մարդ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով