Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է նախկինում քննչական մարմնում ծառայած քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքը։ ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ քաղաքացին 2018 թվականին ավարտել էր ծառայությունը և անցել կենսաթոշակի, սակայն 2025 թվականին նրա կենսաթոշակի վճարումը դադարեցվել էր՝ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու հիմնավորմամբ։ Պաշտպանի և իրավասու նախարարության համագործակցության արդյունքում կենսաթոշակի վճարումը վերականգնվել է, քաղաքացուն փոխանցվել են նաև նախորդ ամիսներին չվճարված գումարները։ ՄԻՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն է դիմել քաղաքացի՝ տեղեկացնելով, որ 2018 թվականին ավարտել է իր ծառայությունը քննչական մարմնում և իրեն օրենքով նախատեսված կարգով նշանակվել է կենսաթոշակ, սակայն 2025 թվականին նրա կենսաթոշակի վճարումը դադարեցվել է՝ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու հիմնավորմամբ։ Քաղաքացին նշել է, որ խնդրի լուծման նպատակով դիմել է իրավասու մարմնին, սակայն արդյունքի չի հասել։ Նա խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր կենսաթոշակի վերականգնման, ինչպես նաև իրեն չվճարված կենսաթոշակի գումարը ստանալու հարցում։ Բարձրացված հարցը Պաշտպանը հասցեավորել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն)։ ՄԻՊ հաստատության և նախարարության արդյունավետ համագործակցության արդյունքում քաղաքացու բարձրացրած հարցը ստացել է լուծում․ վերականգնվել է վերջինիս կենսաթոշակի իրավունքը, ինչպես նաև վճարվել է նախորդ ամիսներին չվճարված կենսաթոշակը։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է իր լիազորությունների շրջանակում հետևողականորեն աջակցել քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը՝ նպաստելով իրավունքների լիարժեք իրացմանը։ Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ