Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ է մտել Հայաստանի առաջին ներկայացուցիչը: 65 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը հանդես է եկել B խմբում և, երկամարտում հավաքելով 285 կգ (130+155), գրանցել է 11-րդ արդյունքը: Ընդհանուր հաշվարկում հայ ծանրորդը գրավել է 18-րդ տեղը (տեսանյութ): Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Հյուսիսային Կորեան ներկայացնող Մյոնգ Ջին Պարկը, որի երկամարտի արդյունքն էր 331 կգ: Նա 1 կգ գերազանցել է երկրորդ տեղը գրաված թուրք Ֆուրկան Օզբեկին ու 3 կգ՝ բրոնզե մեդալակիր դարձած ամերիկացի Միլեր Մորիսին: Ծանրամարտի Հայաստանի հավաքականից հաջորդը հանդես են գալու 75 կգ քաշային Գոռ Սահակյանը և Տիգրան Կարապետյանը, որոնք մրցահարթակ դուրս կգան հոկտեմբերի 31-ին: Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից» Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը