Միջազգային
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ: Երկու հաղթանակ տանելուց հետո հայ ըմբիշը քառորդ եզրափակիչում մրցեց Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Ռահման Ամուզադի հետ ու հաղթեց 3:2 հաշվով: Եվրոպայի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, ԱԱ-ի երրորդ մրցանակակիր Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից և 9:6 հաշվով հաղթեց Մոնղոլիան ներկայացնող Զենեմեդեր Բյամբասուրենին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 2:1 հաշվով ուժեղ էր գտնվել ղազախ Օսիմժան Դաստանբեկից: Երեկոյան մրցահերթում Վազգեն Թևանյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Բուլղարիան ներկայացնող դաղստանցի ըմբիշ Շամիլ Մամեդովի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 6 ըմբիշով: Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը կսկսեն հոկտեմբերի 30-ին, իսկ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ)՝ հոկտեմբերի 31-ին: ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





