Բլոկչեյնների վերլուծությամբ զբաղվող ամերիկյան TRM Labs ընկերության տվյալներով՝ կրիպտոարժույթների Binance բորսայի վրա 6,3 միլիարդ դոլարի չափով հարձակման հետևում կանգնած են հյուսիսկորեացի հաքերները, գրում է Reuters-ը։ «Հարձակվողը Binance-ի դրամապանակներից շուրջ 6,36 միլիարդ դոլար է դուրս բերել տասը բլոկչեյն ցանցերում։ Գումարի մեծ մասը փոխանցվել է մոտ 20 րոպեի ընթացքում»,- ասվում է TRM Labs-ի գրառման մեջ։ «TRM-ը, հիմնվելով ինչպես բլոկչեյնից ստացված, այնպես էլ դրանից դուրս հավաքված հավաստի հետախուզական տվյալների վրա, հարձակումը վերագրում է Հյուսիսային Կորեայի էլիտար հաքերային ստորաբաժանմանը՝ TraderTraitor-ին։ Մենք այս եզրակացությունը համարում ենք բարձր հավաստիության»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային Binance հարթակը հաստատել էր, որ հետաքննում է անվտանգության հնարավոր խախտման դեպքը, որի հետևանքով վնասը գնահատվում է 6,3 միլիարդ դոլար։ Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին