Սպորտ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 1-5-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին. Ալբերտ Աղաջանով – «ՏԶՄՍ Տուլա» Ֆակունդո Օհաննեսյան – «Բուրելա» Արթուր Մկրտչյան – «Յունիսպորտ» Մարտին Ռամիրո – «Պրիմեռա Խունտա» Աղասի Եղիազարյան – «Երևան» Պուտրուս Վասիլև – «Յունիսպորտ» Արթուր Մելքոնյան – «Յունիսպորտ» Միհրան Դերմենջյան – «Յունիսպորտ» Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ» Միքայել Ղանդիլյան – «Երևան» Գարեգին Մաշումյան – «Յունիսպորտ» Նիկիտա Խրոմիխ Ռաֆիկ Մելիքյան – «Յունիսպորտ» Դենիս Նեվեդրով – «Տյումեն» Արսեն Պետրոսով – «Տորպեդո» Էրիկ Լազարյան – «Երևան» Էրիկ Հակոբյան – «Երևան» Այս հավաքով Հայաստանի հավաքականը կպատրաստվի ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի՝ Շվեդիայի դեմ արտագնա հանդիպմանը, որը կկայանա նոյեմբերի 7-ին շվեդական Գևլե քաղաքի «Գևլեհովշալեն» մարզահամալիրում։ Առաջին խաղում հայ ֆուտզալիստները 2:3 հաշվով պարտվել են Հունգարիայի հավաքականին։ Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





