Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցելույթն ավարտեց Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը: Եվրոպայի չեմպիոն ու կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ) երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով գրավեց չորրորդ տեղը: Հրում վարժությունում հայ մարզիկը նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ ԱԱ-ում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Գառնիկ Չոլաքյանը (65 կգ) գրավել էր 18-րդ տեղը: Հայ ծանրորդներից հաջորդը հանդես են գալու 75 կգ քաշայիններ Գոռ Սահակյանը և Տիգրան Կարապետյանը, որոնք մրցահարթակ դուրս կգան հոկտեմբերի 31-ին: Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո