Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշատպան Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է ֆուտբոլի Անգլիայի վետերանների հավաքական, հաղորդում է Goal.com-ը: 50-ամյա Մարկ Բելինգհեմը ֆուտբոլային կարիերայի ընթացքում՝ 1994-2019 թվականներին, հանդես է եկել ցածր լիգաների ակումբներում, իսկ այժմ հնարավորություն է ստացել խաղալ Անգլիայի վետերանների հավաքականում, որը կազմված է 50 տարեկանից բարձր ֆուտբոլիստներից։ Անգլիայի թիմը նոյեմբերի 1-ին Քեմբրիջշիրում կմրցի Իռլանդիայի վետերանների հավաքականի հետ։ Մարկ Բելինգհեմի համար դա կլինի նորամուտի խաղը վետերանների թիմում: Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգհեմն Անգլիայի հավաքականի առաջատարներից մեկն է և արդեն 60 հանդիպում է անցկացրել ազգային թիմի կազմում, իսկ Ջուդի եղբայրը՝ Ջոբ Բելինգհեմը, հանդես է եկել Անգլիայի տարբեր տարիքային հավաքականներում: Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի