Հասարակություն
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Ստեփանավան համայնքի 25/16 (Ագարակ գյուղ), 25/24 (Գյուլագարակ գյուղ), 25/26 (Վարդաբլուր գյուղ), 25/28 (Գարգառ գյուղ) ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը տեխնիկական պատճառներով խափանված է եղել, ինչը ներկայումս վերականգնված է։ «Տեղամասերից ուղիղ հեռարձակումն ապահովող Յուքոմ ընկերության մեր գործընկերների պարզաբանմամբ նշված տեղամասերի կապն ապահովվում է «Պուշկինի» հեռուստաաշտարակի միջոցով։ Հեռուստաաշտարակի էլեկտրաէներգիայի մատակարարման անցած գիշեր տեղի ունեցած խափանումից հետո պարզվել է, որ արդյունքում կապի ապահովման սարքավորումնեևր են վնասվել։ Գիշերվանի միջոցներ են ձեռնարկվել սարքավորումները հնարավորինս սեղմ ժամկետներում փոխարինելու և կապի ծառայությունները վերականգնելու համար։ Բոլոր չորս տեղամասերից ուղիղ հեռարձակումը վերականգնված է»,- ասվում է հաղորդագրությունում։ ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





