Հասարակություն
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
«3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային բաժանմունք, ցուցակում անուն չկար»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Իջևանի 38/23 տեղամասի նախագահ Մանե Մանուչարյանը: Այս տեղամասում ընտրելու իրավունք ունի 1532 քաղաքացի, ժամը 14:40-ի դրությամբ 257 ընտրող է քվեարկել: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ խախտումներ չեն արձանագրվել: Իջևանում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երկու քաղաքական ուժ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը, իսկ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Լևոն Վարդապետյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի 21 համայնքում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Դրանցից 19-ում ընտրություններն անցկացվում են համամասնական, իսկ Ֆիոլետովո և Շամիրամ համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։ Իջևանում ընտրողների ցուցակում ընդգրկված է 29 760 քաղաքացի։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ նրանց թիվը նվազել է 5342-ով կամ 15.2%-ով։ Ընտրողների թվի նվազման պատճառներից մեկը Ընտրական օրենսգրքի նոր պահանջն է․ ՏԻՄ ընտրություններին քվեարկելու համար ՀՀ քաղաքացին պետք է քվեարկության օրվան նախորդող 730 օրերի ընթացքում առնվազն 366 օր փաստացի գտնված լինի Հայաստանում։ ԿԸՀ-ից հայտնել են, որ բոլոր 517 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։ Ընտրողների գրանցման համար օգտագործվում է 972 տեխնիկական սարքավորում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն, իսկ ընտրությունները լուսաբանելու համար՝ 28 զանգվածային լրատվության միջոց։ Մանրամասները՝ տեսանյութում: «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





