Միջազգային
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
Սամբոյի Հայաստանի ազգային հավաքականի անդամներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Աբովյանում և նախապատրաստվում են նոյեմբերի 5-ից 9-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում. Մարզական սամբո, տղամարդիկ Կարեն Սարգսյան-58 կգ Գևորգ Մանուկյան-64 կգ Արամ Աղաջանյան-71 կգ Բորիս Շատվերյան-79 կգ Գոռ Հարությունյան-88 կգ Արսեն Հայրապետյան-98 կգ Մարզական սամբո, կանայք Աննա այվազյան- 50 կգ Մարտական սամբո, տղամարդիկ Նարեկ Գոգինյան-58 կգ Մայիս Ներսեսյան-64 կգ Արսեն Ավեդիսյան-71 կգ Գևորգ Ազատյան-79 կգ Լեոնիդ Մելիքյան-88 կգ Արման Եսայան-98 կգ Մխիթար Թեմուրյան-98+ կգ Մարտական սամբո, կանայք Եկատերինա Ժիգալովա- 80 կգ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





