Տնտեսություն
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նիդերլանդների Թագավորությունը կաջակցի անհետ կորածների որոնման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ֆինանասական աջակցություն կտրամադրի այդ աշխատանքների համար։ Այս մասին Երևանում հայտարարեց այդ երկրի արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Թոմ Բերենդսենը ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը՝ վերահաստատելով Նիդերլանդների լիակատար աջակցությունը խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ «Շատ կարևոր է, որ այս գործընթացն ամփոփվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, և մենք աջակցում ենք ձեզ մինչև վերջ: Այս առումով նաև հայտարարում եմ նոր ֆինանսական աջակցության մասին Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովի միջոցով՝ անհետ կորած անձանց բացահայտելու, նրանց գտնելու և նույնականացնելու ուղղությամբ»,- ասաց Բերենդսենը: Նիդերլանդների ԱԳ նախարարը խոսեց նաև տնտեսական հարցերից, մասնավորապես՝ ծաղկաբուծության ոլորտի առաջ ծառացած դժվարություններին: «Մարտահրավերներից մեկն արտահանման դիվերսիֆիկացիան է՝ Ռուսաստանից զատ այլընտրանքային շուկաներ գտնելը: Հոլանդական կողմը պատրաստ է աջակցել դրան: Նիդերլանդների Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում առնվազն մինչև 2028 թվականը՝ նպաստելով հայկական ապրանքների մուտքին եվրոպական շուկաներ»,- ընդգծեց նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում։ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





