Հոկտեմբերի 27-ին Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհի Սոֆիան։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այցը կտևի մինչև հոկտեմբերի 29-ը։ Թագուհին կմասնակցի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, կայցելի Հայաստանի պատմամշակութային վայրեր և կմասնակցի հայ-իսպանական բարեկամական կապերին նվիրված միջոցառումների։ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․ «Հոկտեմբերի 27-ին Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ժամանել է Հայաստանի Հանրապետություն: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Նորին Մեծությանը դիմավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Թագուհու այցը Հայաստան կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։ Այցի շրջանակում Նորին Մեծությունը կմասնակցի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև կայցելի Հայաստանի պատմամշակութային վայրեր և կմասնակցի մշակութային ու Հայաստան֊Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների»: ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը Նմանատիպ նյութեր Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ