Քաղաքականություն
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Թրամփի ուղի» (TRIPP) ծրագիրը հնարավոր է գործարկվի մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը։ Նա այս մասին ասաց՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» պատգամավոր Նարեկ Կարապետյանի հարցին։ Միրզոյանը հիշեցրեց, որ խաղաղության պայմանագիրն արդեն նախաստորագրվել է, և կողմերը հրապարակավ հանձնառություն են ստանձնել դրա դրույթների վերաբերյալ։ Նախարարի խոսքով՝ թեև Ադրբեջանը դեռևս հետաձգում է փաստաթղթի վերջնական ստորագրումը, երկու երկրների միջև արդեն ձևավորվել է փաստացի խաղաղության միջավայր։ «Այսօր զինվորները իրար չեն կրակում, այսօր բեռներ են անցնում մեր համար, և մենք պատրաստ ենք նաև իրենց բեռները մեր տարածքով ճանապարհել։ Խաղաղությունն անհրաժեշտ է TRIPP-ի գործարկման համար, և այդ խաղաղությունն արդեն կա»,- ասաց Միրզոյանը։ Նա հավելեց, որ TRIPP-ի կամ այլ համագործակցային ծրագրերի իրականացումն իր հերթին կարող է ամրապնդել առկա խաղաղությունը և նպաստել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նարեկ Կարապետյանն իր հերթին մտահոգություն հայտնեց, որ եթե Հայաստանը վավերացնի համաձայնագիրը և Ադրբեջանը Հայաստանի տարածքով ստանա Նախիջևանի հետ հաղորդակցություն, Բաքուն կարող է հետագայում կորցնել Հայաստանի համար ենթակառուցվածքների ապաշրջափակումն ապահովելու մոտիվացիան։ Նա նշեց նաև, որ Ադրբեջանը կարող է առաջադրել նոր կամ անիրագործելի պահանջներ, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ։ Պատասխանելով այս մտահոգությանը՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ նման մոտեցումն աշխարհագրորեն «կիսատ» է, քանի որ TRIPP ենթակառուցվածքը չի կարող գործել միայն մեկ ուղղությամբ։ «Չի կարող լինել իրավիճակ, որ այդ ենթակառուցվածքով Ադրբեջան-Նախիջևան շարժ լինի, իսկ Հայաստանի համար այդ նույն շարժը չլինի»,- ընդգծեց ԱԳ նախարարը։ Միրզոյանն ասաց, որ ծրագրի հիմնական երաշխիքը դրա փոխշահավետությունն է, քանի որ այն տնտեսական և հաղորդակցային օգուտներ պետք է ապահովի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև երրորդ երկրների համար։ Նա նաև հայտնեց, որ պատրաստ է պատգամավորների հարցերին պատասխանել ինչպես բաց, այնպես էլ անհրաժեշտության դեպքում փակ քննարկումների ձևաչափով։ Մանրամասները՝ տեսանյութում։ Փաշինյանը ԵՀ հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման հարցերը Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





