Մշակույթ
Ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը։ Այս մասին «Հետքին» հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով»,- նշում է Կոմիտեն։ Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չի տրամադրում Հակակոռուպցիոն կոմիտեն։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





