Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու, խցանումների առաջացումից խուսափելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 29-ից, ըստ կից ներկայացվող սխեմայի, երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան 1-ին փակուղում: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Միաժամանակ տեղեկացվում է, որ ՆԳՆ-ի կողմից նշված հատվածում տեղադրվել են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումներ արձանագրող տեսախցիկներ»,- նշվում է հաղորդագրությունում։