Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել այդ միավորման կազմում, գրում է Ինտերֆաքսը։ «Մեր կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու նպատակով ճիշտ և արդարացի որոշում կլիներ դրականորեն վերաբերվել Ռուսաստանի մտադրությանը և առաջարկել նրան միանալ այս ձևաչափին կամ մասնակցել ԹՊԿ-ի գործունեությանը՝ դիտորդի կարգավիճակով»,- ասել է Տոկաևը։ Ղազախստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանը, լինելով խոշոր տերություն, դարեր շարունակ սերտ կապեր է պահպանել թյուրքական աշխարհի հետ։ «Այս երկրի տարածքում պատմականորեն բնակվում են բազմաթիվ թյուրքական ժողովուրդների ներկայացուցիչներ։ Ներկայում Ռուսաստանն առաջ է մղում «Ալթայ՝ թյուրքական քաղաքակրթության բնօրրան» նախագիծը, որին աջակցում է Ղազախստանը։ Ռուսերենում բազմաթիվ բառեր ունեն թյուրքական ծագում։ Ընդհանուր առմամբ, եթե Ռուսաստանը դառնար թյուրքական պետությունների, այսինքն՝ մեր կազմակերպության մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններին»,- հայտարարել է Տոկաևը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի» ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել