ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ընթացքն ու առաջիկա բարեփոխումները։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի բոլոր՝ չորս հենասյունային ուղղություններով իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես օրենսդրական բարեփոխումները, կենսաչափական համակարգի ներդրումը, սահմանների համալիր կառավարման կատարելագործումը, ինչպես նաև միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտներում ռազմավարական փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր։ Կողմերը դրական են գնահատել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և կարևորել նախատեսված բարեփոխումների հետևողական շարունակականությունը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Նույն օրը Յոհաննես Լուխներն այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ, ծանոթացել կատարված աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրությունում։ Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ