Քաղաքականություն
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Նոյեմբերի 29-ին կայանալիք Աշտարակ համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Թովմաս Շահվերդյանը։ Շահվերդյանը Աշտարակի գործող ղեկավարն է, առաջին անգամ համայնքի ղեկավար է ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին՝ 27 տարեկանում։ Նա ստացել էր 4,428 ձայն, նրա մրցակիցները՝ Ռազմիկ Տերտերյանը՝ 3,031, Աշոտ Ղալաչյանը՝ 2,440, Արշալույս Մեժլումյանը՝ 608։ Շահվերդյանը 2016-ին ընտրվել էր որպես անկուսակցական։ Բայց իրավիճակը փոխվել է 2021-ին։ Նա այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 2016-ին «Հետքը» ուսումնասիրել էր Շահվերդյանի հայտարարագիրը և գրել, որ նա ու հայրը՝ Սարգիս Շահվերդյանը, Աշտարակում մի շարք բիզնեսներ ունեն։ Շահվերդյանի պարզաբանմամբ՝ «Ավգոռ» ՍՊԸ-ի գործունեության տարածքում տեղակայված էին՝ Աշտարակի շուկան, «Աշտարակ» սուպերմարկետը և հացի գործարանը։ Այդ տարածքը «Ավգոռը» վարձակալում էր նրա հորից՝ Սարգիս Շահվերդյանից։ «Հետքը» նաև գրել էր, որ Սարգիս Շահվերդյանը Քասախի կիրճում գործող «Արևիկ» հանգստյան տան սեփականատերն ու տնօրենն էր։ Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․ ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





