Հասարակություն
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
Հոկտեմբերի 24-29-ը Երևանում և Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ին հանրապետության տարածքում տեղումներ չեն կանխատեսվում։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրությունը՝ ստորև․ «Երևանում 24-ի ցերեկը, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 29-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ին և 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»։ Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը Վթարային ջրանջատում Կապանում
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





