Հասարակություն
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12։41-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե Էլեկտրասյանը և կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենային։ Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին․ վերջինիս և ուղևորին մոտեցրել են շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են։ Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





