Մշակույթ
Պետրոս Վարդանյանը դատի է տվել ԲԴԽ-ին
Դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից հանված Պետրոս Վարդանյանն այսօր՝ 2026թ. հոկտեմբերի 27-ին, հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) երկու որոշումները։ Հոկտեմբերի 12-ին ԲԴԽ-ն որոշել էր Պետրոս Վարդանյանի թեկնածությունը չառաջադրել Վարչական դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար։ Խորհուրդը որպես հիմք նշել էր նրա բարեվարքության վերաբերյալ մտահոգությունները, որոնք արձանագրվել էին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ։ Խորհուրդը դրանք համադրել է նրա վերաբերյալ մյուս փաստական տվյալների հետ և եզրակացրել, որ այդ մտահոգությունները հնարավոր չէ հաղթահարել։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, ԲԴԽ-ն որոշել էր Վարդանյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից։ Վարդանյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել հոկտեմբերի 12-ի որոշումը և դրա հետևանքով ընդունված հոկտեմբերի 13-ի որոշումը։ Գործը մակագրվել է դատավոր Արգիշտի Ղազարյանին, սակայն վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





