Մշակույթ
ՔՊ վարչության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։ «Ամփոփվել են հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Քննարկվել են նաև նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր»,- նշվում է հաղորդագրությունում։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





