Միջազգային
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում ֆրանսերեն գրառում է կատարել՝ անդրադառնալով Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական դեպքին․ «Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը։ Իմ ցավակցություններն եմ հայտնում զոհի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։ Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում»։ Փարիզի մերձակայքում գտնվող քաղաքներից մեկում նախօրեին ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։ Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել Կրակոցները հնչել են Տրապ քաղաքում՝ Ֆրանսիայի մայրաքաղաքից շուրջ 20 կմ դեպի արևմուտք, Վերսալից ոչ հեռու։ Կասկածյալը ձերբակալվել է հարևան Կուանյեր քաղաքում և կալանավորվել։ Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





