Միջազգային
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը 15,000 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը։ Ավելի վաղ Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում հավաքել է 14.633 միավոր ու դուրս եկել եզրափակիչ, որը կկայանա հոկտեմբերի 25-ին։ Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանն այսօր հանդես կգա օղակների վարժության եզրափակչում։ Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





